Լույսը կօգնի 100 հազար անգամ արագացնելու համակարգիչները

16:37, 14 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույսի գերկարճ իմպուլսների միջոցով Էլեկտրոնների շարժման կառավարումը կարող Է կիսահաղորդչային համակարգչային չիպերի աշխատանքն արագացնել մոտավորապես 100 հազար անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարում են գիտնականները Nature Photonics հանդեսում հրապարակված հոդվածում: 
«Վերջին տարիներին մենք եւ գիտնականների մի քանի այլ խմբեր հայտնաբերել ենք, որ լազերի գերկարճ իմպուլսների Էլեկտրական դաշտը կարելի Է օգտագործել մատերիայի պինդ ձեւերի ներսում Էլեկտրոնների տեղափոխման համար:
Մենք բոլորս շատ ուրախացանք այդ հայտնագործության համար, քանի որ այն թույլ Է տալիս ստեղծել համակարգիչներ, որոնք կաշխատեն այնպիսի հաճախություններով, որոնք տասնյակ եւ հազարավոր անգամ գերազանցում են ընթացիկ ռեկորդային մեծությունները»,- հայտարարել Է Ռուպերտ Հուբերը Ռեգենսբուրգի համալսարանից (Գերմանիա), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am