Արաբագետը տարածաշրջանային համագործակցության առումով կարևոր է համարում Իրաքում հյուպատոսության ստեղծումը

14:12, 18 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ,18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի Էրբիլ քաղաքում հյուպատոսության ստեղծումը տարածաշրջանային համագործակցության առումով Հայաստանի համար շատ կարևոր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Հայաստանի անմիջական ներկայությունը Իրաքում հյուպատոսության մակարդակով  նպաստելու է հայ-իրաքյան հարաբերությունների  զարգացմանը, ինչը  բավականին կարևոր է Հայաստանի համար: Իհարկե, Իրաքը ունի սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն վերջինիս տարածաշրջանային դերակատարումը չի նվազում»,- ասաց արաբագետը:

Մարտի 13-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում կստեղծվի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։


© 2009 ARMENPRESS.am