Ստեփանակերտում տեղի կունենա բլոգերների միջազգային ֆորում
17:04, 18 Մարտ, 2017ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ - ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը և Արցախի ժուռնալիստների միությունը մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպում են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցելու են աշխարհի 11 երկրից ժամանած շուրջ 30 բլոգեր:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆորումի գլխավոր թեման լինելու է հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:
© 2009 ARMENPRESS.am