Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հաղթական խաղին

11:02, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պորտուգալիայի առաջնության 26-րդ տուրում «Մարիտիմու»-ն տանը հյուրընկալել էր «Արոկա»-ին: Ղազարյանի թիմին հաջողվել է հաղթել 3:1 հաշվով:

Հայ ֆուտբոլիստը թիմի մեկնարկային կազմում չի եղել, սակայն փոխարինման է դուրս եկել 86-րդ րոպեին:

«Մարիտիմու»-ն այս տուրից հետո 40 միավորով 6-րդ տեղում է:  


© 2009 ARMENPRESS.am