Ռոջեր Ֆեդերերը նվաճեց 90-րդ տիտղոսը

11:19, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի 9-րդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն իր կարիերայի ընթացքում նվաճել է 90-րդ տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ինդիան-Ուելսի «Մաստերս» մրցաշարի եզրափակիչում Ֆեդերերը 6:4, 7:5 հաշվով հաղթեց իր հայրենակից շվեյցարացի Ստանիսլավ Վավրինկային: Խաղը ձգվեց 1 ժամ 20 րոպե:

Ռոջեր Ֆեդերերը 5-րդ անգամ հաղթեց Ինդիանա-Ուելսի «Մաստերս» մրցաշարում՝ իր տիտղոսների թիվը հասցնելով 90-ի:


© 2009 ARMENPRESS.am