Եվրամիության երկրներից ոչ մեկն այլեւս չի լքի այն. Յունկեր
13:57, 20 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կազմից գուրս գալու մասին հայտարարած Մեծ Բրիտանիայի օրինակին չի հետեւի հանրակցության անդամ մեկ այլ երկիր: Ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, այս համոզմունքը հայտնել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Բրիտանիայի օրինակը կդրդի բոլորին՝ գիտակցել, որ ավելի լավ Է դուրս չգալ ԵՄ-ից»,-մարտի 20-ին Յունկերի հայտարարությունը մեջերել Է EUobserver բրյուսելյան ինտերնետ-թերթը:
Յունկերի խոսքով՝ Brexit-ից հետո ԵՄ-ի մնացած անդամները «վերստին կսիրահարվեն միմյանց եւ կնորացնեն իրենց ուխտը Եվրամիության առջեւ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: