«Գեղեցկուհին եւ հրեշն» ամերիկյան վարձույթում 170 մլն դոլար Է հավաքել առաջին հանգստյան օրերին

16:06, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney ստուդիայի «Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմը Հյուսիսային Ամերիկայի վարձույթում ռելիզից հետո 170 միլիոն դոլար Է հավաքել առաջին հանգստյան օրերին՝ նորացնելով PG վարկանիշով (խորհուրդ Է տրվում ծնողների ներկայությունը) ֆիլմերի համար ռեկորդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով MarketWatch-ին:   
1991 թվականի դիսնեյական մուլտֆիլմի ադապտացիայի դրամարկղային մուտքերն արտասահմանում կազմել են լրացուցիչ 180 միլիոն դոլար: Կինոնկարը գերազանց արդյունքներ Է ցուցադրել Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում եւ Չինաստանում: Ռուսաստանում ֆիլմի մուտքերը կազմել են 6 միլիոն դոլար:  
Ֆիլմն ստացել Է կինոքննադատների տարբեր, բայց, ընդհանուր առմամբ, դրական գնահատականները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am