Մեծ Բրիտանիան Brexit-ը կգործարկի մարտի 29-ին

16:39, 20 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտնել Է The Guardian թերթը՝ վկայակոչելով ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմոթի Բարոուի արած հայտարարությունը: 
Առաջին քայլը կդառնա Brexit-ի մեկնարկի վերաբերյալ ԵՄ-ին ծանուցելը:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության կառավարությունում հայտարարում Էին, որ ընթացակարգը կգործարկվի մարտի վերջից ոչ շուտ: 
Մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել Էր առանց ուղղումների Brexit-ի գործընթացը գործարկելու փաստաթուղթը: Մարտի 16-ին Brexit-ին վերաբերող օրենսդրությանը պաշտոնապես հավանություն Էր տվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:
2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե Է անցկվացվել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու շուրջ: Պաշտոնական տվյալներով՝ հանրահարցման մասնակիցների 51,9 տոկոսը հանդես Է եկել Brexit-ի օգտին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Լուսանկարը` AFP


© 2009 ARMENPRESS.am