Վրաստանի նախագահը վետո Է դրել «Գաղտնալսումների մասին» օրենքի վրա

16:56, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վետո Է դրել «Գաղտնալսումների մասին» օրինագծերի փաթեթի վրա, որոնք ենթադրում են Օպերատիվ-տեխնիկական գործակալության ստեղծում, որը պետք Է գաղտնի լրտեսություն իրականացնի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրինագծերի փաթեթը խորհրդարանի կողմից հաստատվել Էր մարտի 1-ին, չնայած ընդդիմության եւ ոչ կառավարական մի քանի կազմակերպությունների բողոքին:
Օպերատիվ-տեխնիկական գործակալության իրավասության մեջ մտնելու Է հեռախոսազրույցների գաղտնալսումը եւ ինտերնետ-հաղորդակցության նկատմամբ լրտեսումը:
«Ես համապատասխան դիտողություններով խորհրդարան եմ վերադարձնում գաղտնալսումների մասին օրինագծերի փաթեթը»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին բրիֆինգում: Նրա խոսքով՝ վետո դնելու որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ ինքը կոնսուլտացիաներ Է անցկացրել քաղաքական կուսակցությունների հետ: «Օրենքի նորմերի մի մասը չի համապատասխանում Սահմանադրությանը»,-պարզաբանել Է նա իր որոշումը, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am