Տեսահոլովակ Է ստեղծվել Մարսի լավագույն լուսանկարներով

15:49, 21 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինն լուսանկարիչ Յան Ֆրոյդմանը Մարսի լուսանկարները վերածել Է տեսագրության Կարմիր մոլորակի մասին: Դրա համար նա օգտագործել Է 50 հազար լուսանկարներ, որոնք արել Է MRO կայանի HiRISE (High Resolution Imaging Science Experiment) գիտական գործիքը: Տեսահոլովակը մատչելի Է Popular Mechanics կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Տեսանյութի ստեղծման համար Ֆրոյդմանից երեք ամիս Է պահանջվել: Տեսագրության դիտումը Մարսի վրա թռիչքի տպավորություն Է ստեղծում, հավանաբար, աստղանավորդները հենց այդպես կտեսնեն մոլորակի վրա թռիչքը եւ վայրԷջքը դրա մակերեւույթին: Մինչդեռ, Մարսի իրական գույները նշում Է Ֆրոյդմանը, կարող են տարբերվել այն գույներից, որոնք կարելի Է տեսնել հոլովակում:


© 2009 ARMENPRESS.am