Հայաստանի 2016թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կհանձնվի մարտի 24-ին

16:31, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա մարտի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:  Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն է, երրորդ տեղում՝ Մարկոս Պիզելլին: Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Վարդան Բիչախչյանը: Իրենց ակումբներում զբաղվածության պատճառով ֆուտբոլիստները մինչ օրս չէին կարողացել ժամանել Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները: Այժմ նրանք բոլորն էլ գտնվում են Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում:


© 2009 ARMENPRESS.am