ՀԲ ծրագրով կառուցված ոռոգման համակարգերը կնվիրաբերվեն գյուղական համայնքներին

14:26, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը գյուղական համայնքներին կնվիրաբերի կառուցված ջրարբիացման համակարգեր: Ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործադիրի նիստում նշեց, որ մոտ 1,8 մլրդ դրամ արժողությամբ ոռոգման համակարգերը (մոտ 3,7 մլն դոլար) կփոխանցվեն Հայաստանի 8 մարզերում գտնվող գյուղերին:

«Ոռոգման համակարգերը կառուցվել են Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ու մրցունակության» ծրագրի շրջանակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Առաքելյանը:    


© 2009 ARMENPRESS.am