Թողարկվել Է «Մահվան տետր» լիամետրաժ ֆիլմի թրեյլերը

14:45, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Netflix ընկերությունն իր YouTube-ալիքում հրապարակել Է «Մահվան տետր» լիամետրաժ ժապավենի պրոմոհոլովակը, ֆիլմ, որը նկարահանվել Է ճապոնական համանուն կոմիքս-մանգայի մոտիվներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռեժիսորը Ադամ Ուինգարդն Է՝ «Վհուկը՝ Բլերից. նոր գլուխ» ֆիլմի հեղինակը: Գլխավոր դերակատարը Նեթ Վուլֆն Է, որը հայտնի Է «Թղթե քաղաքները» կինոնկարից: Պրեմիերան նշանակված Է օգոստոսի 25-ին:


© 2009 ARMENPRESS.am