ՄԱԿ-ը նախապատրաստական հանդիպումներ Է սկսել Ժնեւում Սիրիայի շուրջը բանակցությունների համար

16:10, 23 Մարտ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը մարտի 23-ին նախնական հանդիպումներ Է սկսել միջսիրիական բանավեճերի մասնակիցների հետ, այն մտադիր Է առարկայական բանավեճերն սկսել մարտի 24-ին, երբ Ժնեւ կվերադառնա Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հատուկ դեսպանորդի տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզին:    
«Միստուրան այստեղ կլինի այսօր երեկոյան: Մենք այսօր նախնական քննարկումներ ենք սկսել կառավարության հետ, եւ ես ավելի ուշ կհանդիպեմ մյուս խմբերի հետ վաղվա համար հիմք նախապատրաստելու նպատակով: (Դամասկոսի պատվիրակության հետ) հանդիպումն օգտակար Էր, մենք մտադիր ենք առարկայական քննարկումներն սկսել վաղը»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 


© 2009 ARMENPRESS.am