Արևելյան գործընկերության երկրներից առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է «Կանայք գործարարության մեջ» ծրագիրը

16:36, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է «Կանայք գործարարության մեջ» ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵՄ պաշտոնական կայքը, Հայաստանն առաջինն է Արևելյան գործընկերության երկրների շարքում, որը մասնակցում է այդ ծրագրին:

Ծրագիրը կնպաստի կանանց ձեռներեցության զարգացմանն ու կաջակցի կանանց գլխավորած փոքր ու միջին ձեռնարկություններին:

Ծրագիրը թույլ կտա կանանց կողմից ղեկավարվող փոքր ու միջին ձեռնարկություններին ստանալ ֆինանսական և բիզնես խորհրդատվություն, առաջարկել ֆինանսավորում տեղական գործընկեր ֆինանսական ինստիտուտների միջոցով և ցուցաբերել տեխնիկական աջակցություն:

Դոնորների միջոցով «Կանայք գործարարության մեջ» ծրագրին տրամադրվել է շուրջ 62 մլն եվրո: 


© 2009 ARMENPRESS.am