«Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը վերանորոգվել է. այն կտեղափոխվի նոր վայր

19:21, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը, որը գտնվում է Երևանի Տերյան, Իսահակյան և Գ. Քոչարի փողոցների շենքերով պարփակված տարածքում, կտեղափոխվի Քոչարի փողոցին հարող այգու տարածք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ ելնելով հուշարձանի պահպանման շահերից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձևավորված պատմական միջավայրում հուշարձանի պահպանությունը դարձել է անհնարին, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի նոր կառուցապատմամբ խաթարվել է իր տեսողական ընկալման պայմանները՝ անհրաժեշտություն կա հուշարձանը տեղափոխել ավելի բարենպաստ միջավայր, որի արդյունքում հնարավոր կլինի այն պահել ավելի բարեկարգ վիճակում:

«Հուշարձանն արդեն իսկ վերանորոգվել է և շուտով այն կտեղափոխվի նոր վայր»,-ասաց Ամիրյանը:  


© 2009 ARMENPRESS.am