ԱՀ Նախագահը և ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության հարցեր

19:17, 23 Մարտ, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության  արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,

հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող  մի շարք հարցեր:


© 2009 ARMENPRESS.am