ՀՀ համախառն միջազգային պահուստները նվազել են 41 մլն դոլարով

19:55, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության համախառն միջազգային պահուստները 2017 թվականի փետրվարին կազմել են 2 մլրդ 26,3 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, հունվարին այն կազմել էր 2 մլրդ 67,3 մլն դոլար: Ինչը նշանակում է, որ փետրվարին հունվարի համեմատ այն նվազել է 41 մլն ԱՄՆ դոլարով:

Համախառն պահուստների կազմում 2017 թվականի փետրվարին Արժույթի միջազգային հիմնադրամում հատուկ փոխառության իրավունքով պահվող միջոցները կազմում են 0,2 մլն դոլար, հունվարին դրանք կազմել էին 1 մլն դոլար: Փետրվարի նվազումը կազմել է 0,8 մլն դոլար: Իսկ փետրվարին ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 2 մլրդ 26,2 մլն դոլար` հունվարի համեմատ նվազելով 40,1 մլն դոլարով: Հունվարին դրանք կազմել էին 2 մլրդ 66,3 մլն դոլար:

Հայաստանի Հանրապետության համախառն միջազգային պահուստները 2016 թվականի դեկտեմբերին կազմել էին 2 մլրդ 200.3 մլն ԱՄՆ դոլար: 


© 2009 ARMENPRESS.am