Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ են տոնել Շարժայի մրցաշարի երկրորդ տուրում

14:50, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել  «Շարժա Մասթերս» մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ տոնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Նիթինի նկատմամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը ուժեղ գտնվեց Գերմանիան ներկայացնող Էրիկ Զուդեից:

Էդուարդ Հակոբյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Երկու տուրից հետո 31 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:  Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը վաստակել են 1.5-ական միավոր և առաջատարներից հետ են մնում կեսական միավորով, իսկ Էդուարդ Հակոբյանն իր ակտիվում ունի կես միավոր:


© 2009 ARMENPRESS.am