Տոկիոյի ոստիկանությունը պարզում է ագռավների զանգվածային սատկելու պատճառները

18:14, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ոստիկանությունը փորձում է պարզել քաղաքի զբոսայգիներից մեկում մի քանի տասնյակ ագռավի սատկելու պատճառը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ձյոխոկուտյույու զբոսայգում մարտի 24-ին հայտնաբերվել է 46 սատկած ագռավ: Ոստիկանությունը զբոսայգին փակել է այցելուների համար:

Այգում հերթապահություն իրականացնող ոստիկանը մարտի 25-ին հայտնել է, որ ականտես է եղել, թե ինչպես է ծառից ցած ընկնում սատկած ագռավը: Այնուհետև այգում հայտնաբերվել են ևս 20 սատկած թռչուն:

Թռչնագրիպի հայտնաբերման համար անցկացված հետազոտությունը բացասական պատասխան է տվել: Ակնկալվում է նոր ուսումնասիրություն իրականացնել թունավոր նյութերի առկայությունը ստուգելու նպատակով: 


© 2009 ARMENPRESS.am