Կոնգոյում զինյալ անձինք գլխատել են 40 ոստիկանի

18:16, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մի խումբ զինված անձինք հարձակվել են տեղի ոստիկանության վրա` գլխատելով 40 ոստիկանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակումն իրականացրել է «Կամուինա Նսալու» խմբավորումը: Խմբավորման անդամները առևանգել են ոստիկանական զենքերն ու ավտոմեքենաները:


© 2009 ARMENPRESS.am