Մարմնարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում դարձավ արծաթե մեդալակիր

18:40, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկերի վարժությունում կայացավ եզրափակիչը: Արթուր Դավթյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Ավելի վաղ, աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը դարձավ ոսկե մեդալակիր:


© 2009 ARMENPRESS.am