Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչն ուզում է Հայաստանի դեմ թիմային խաղ ցուցադրել

20:13, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ղազախստանի ազգային թիմի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկի խոսքով Հայաստանի դեմ պետք է թիմային ֆուտբոլ խաղալ:

«Իմ կարծիքով Կիպրոսի և Հայաստանի հավաքականները նման են: Հայերը դեռևս խորհրդային տարիներին աչքի էին ընկնում տեխնիկապես լավ պատրաստվածությամբ: Մենք փորձելու ենք մոռանալ Կիպրոսի խաղի սխալները և ավելի լավ ֆուտբոլ խաղալ Հայաստանի դեմ: Բոլոր հավաքականներում էլ կան առանձին անհատականություններ: Բայց փորձելու ենք Հայաստանի դեմ թիմային խաղ խաղալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասաց Ալեքսանդր Բորոդյուկին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին և կմեկնարկի 20:00-ին: 


© 2009 ARMENPRESS.am