Էդգար Մանուչարյանի կարծիքով Ղազախստանի դեմ հաղթանակը նոր լիցքեր կհաղորդի հավաքականին

23:26, 26 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանի կարծիքով Ղազախստանի դեմ հաղթանակը նոր լիցքեր կհաղորդի հավաքականին:

«Միշտ էլ հաճելի է, երբ հաղթում ես այսպիսի դժվար խաղում: Մենք ինքսները խնդիրներ ստեղծեցինք առաջին խաղակեսում` չօգտագործեցինք հարմար պահերը: Ուրախ ենք, որ հաղթեցինք, բայց ցավալի էր Գևորգ Ղազարյանի վնասվածքը: Կարմիր քարտն ամբողջությամ չազդեց խաղի վրա, եթե մենք չխաղային, պարզ է, որ չէինք կարող հաղթել: Մենք սկսեցին հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Մենք օգտագործեցինք նրան սխալները: Այս հաղթանակը նոր լիցքեր կհաղորդի հավաքականի անդամներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մանուչարյանը:

Հայաստանի ազգային թիմի երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ղազախստանի դարպասը` սեփականը պահելով անառիկ:


© 2009 ARMENPRESS.am