Շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար. Տիգրան Բարսեղյան

01:42, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանը կարևորում է երկրպագոների աջակցությունը:

«Ուրախ եմ հաղթանակի համար, այն շատ կարևոր էր մեզ համար: Փառք ու պատիվ մեր երկրպագուներին, որ մեր կողքին էին: Դժվար էր երկրորդ րոպեին փոխարինան դուրս գալը, քանի որ հանպատրաստից ստացվեց: Մեկնարկային րոպեներին դժվարություններ կային, սակայն հետո ընտելացա: Շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Բարսեղյանը:

Հայաստանի ազգային թիմը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հավաքականի դեմ խաղում հաղթեց 2:0 հաշվով:


© 2009 ARMENPRESS.am