Հայաստանի ֆուտբոլի թիմը E խմբում կիսում է 4-5-րդ տեղերը

02:24, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգայինը թիմը աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբում կիսում է 4-5-րդ տեղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մունդիալ-2018-ին ընտրական փուլում կայացած հերթական տուրի հանդիպումները: Այս տուրից հետո Լեհաստանի հավաքականը ամրապնդեց առաջատարի դիրքը: Երկրորդ և երրորդ տեղերը 7-ական միավորով կիսում են Մոնտենեգրոյի և Դանիայի ընտրանիները: 6-ական միավոր ունեն Ռումինիայի և Հայաստանի հավաքականները: 2 միավորով վերջին տեղում Ղազախստանի թիմն է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 10-ին` արտագնա խաղում մրցելով Մոնտենեգրոյի թիմի հետ: 


© 2009 ARMENPRESS.am