Թրամփի փեսան նոր հատուկ ստորաբաժանում կգլխավորի Սպիտակ տանը

10:14, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 27-ին մտադիր Է հայտարարել Սպիտակ տանը նոր հատուկ ստորաբաժանման ստեղծման մասին` օժտված  իշխանական լայն լիազորություններով, որի խնդիրը կլինի պետության ղեկավարի հանգուցային նախընտրական խոստումների իրականացման ուղիների որոնումը: Ինչպես մարտի 26-ին հայտնել Է The Washington Post թերթը, վարչությունը կգլխավորի նախագահի ավագ խորհրդականն ու նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Սպիտակ տան այսպես կոչված ամերիկյան ինովացիայի վարչությունը գործելու Է որպես ինքնուրյուն ստորաբաժանում եւ անմիջականորեն ենթարկվելու Է Թրամփին: 
Ենթադրվում Է, որ այդ կառույցը կդառնա յուրօրինակ օպերատիվ խումբ՝ բաղկացած առեւտրային կազմակերպությունների նախկին ղեկավարներից, որը կոչված Է «թարմ մտածողություն բերել» Վաշինգտոն: Բացի այդ, թերթի տվյալների համաձայն, հեռանկարում ստորաբաժանմանը կհանձնեն մի շարք կառավարական գործառույթներ:
Ինչպես նշում Է հրատարակությունը, Քուշների ղեկավարությամբ նոր վարչության ձեւավորումը հերթական անգամ ցուցադրում Է Թրամփի փեսայի ազդեցությունը վարչակազմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am