Արդարացման հիմքով հարկադիր կատարողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել

10:20, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Զանգվածային լրատվամիջոցներով փետրվարի 22-ին տարածվել էր հաղորդագրություն այն մասին, որ ըստ քաղաքացու հաղորդման` Շիրակի մարզային բաժնի հարկադիր կատարողները վտարման կատարողական գործողությունների ընթացքում կատարել են առանձնապես խոշոր չափերի գումարի և ոսկյա զարդերի գողություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից մարտի 20-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթում ներգրավված հարկադիր կատարողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել արդարացման, այն է՝ նրանց գործողություններում հանցակազմերի բացակայության հիմքով: Քաղաքացու կողմից սուտ մատնություն կատարելու հանգամանքին, ըստ քննիչի համապատասխան որոշման, իրավական գնահատական կտրվի քրեական գործով վերջնական որոշում կայացնելու ժամանակ:


© 2009 ARMENPRESS.am