Ղազախստանի ֆուտբոլիստների օդանավը վերադարձել է Երևան՝ 1,5 ժամ օդում լինելուց հետո. քաղավիացիայի պարզաբանումը

11:59, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից: Թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասիի անսարքություն, այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, օդանավը հետ է վերադարձել և ժամը 2:46-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, հավելելով, որ Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի չվերթը նախատեսվում է այսօր՝ ժամը 16:00-ին:

Մարտի 26-ին Երևանում կայացել է 2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը. ղազախ ֆուտբոլիստները պարտվել են Հայաստանի հավաքականին 2:0 հաշվով:


© 2009 ARMENPRESS.am