Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը երրորդ տեղում է

12:35, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի Հայաստանի հավաքականի անդամները երկու ոսկե, մեկ արծաթե, երկու բրոնզե մեդալներ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում անցկացվեց Սամբոյի աշխարհի գավաթի՝ Ա. Խարլամպիևի հուշամրցաշարը, ուր ուժերը չափեցին 29 երկրի շուրջ 200 ուժեղագույն սամբիստներ՝ մարզաձևի մարզական և մարտական դասերում:

Մրցումների առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ Տիգրան Կիրակոսյանը, իսկ 82 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Դավիթ Գրիգորյանը: Ջոն Բալայանին (52 կգ) բաժին հասավ բրոնզե մեդալ, Մավրիկ Նասիբյանին (74կգ)՝ արծաթե, իսկ Սամվել Բադալյանը նվաճեց ոսկե մեդալ՝ ճանաչվելով լավագույնը 62կգ քաշային կարգում:

Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը: 


© 2009 ARMENPRESS.am