Պակիստանն սկսել Է արգելափակոցներ կառուցել Աֆղանստանի հետ սահմանին

12:49, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանն սկսել Է արգելափակոցների կառոուցումն Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Pakistan Observer  հրատարակությունը՝ վկայակոչելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությունը: 
Պակիստանն անցյալում բազմիցս հայտարարել Է սահմանին արգելափակոցներ կառուցելու մտադրության մասին, բայց  ամեն անգամ այն չի իրագործվել: Սակայն փետրվարին Պակիստանի բանակն ահաբեկչական գործողություններից մեկից հետո հայտարարել Է, որ փետրվարի գրոհները կատարվել են Աֆղանստանի տարածքում թաքնված ահաբեկիչների ցուցումով: Դրա հետեւանքով այդ երկրի հետ սահմանը փետրվարի 17-ից մինչեւ մարտի 20-ը փակ Է մնացել Պակիստանի տարածք զինյալների ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում: 
«Շտաբի պետը (գեներալ Քամար Ջավիդ Բաջվան) հայտարարել Է, որ պակիստանա-աֆղանական սահմանին արգելափակոցների կառուցումն սկսվել Է, եւ որ Բաջաուրի եւ Մոհմանդի սահմանային շրջաններն առաջնայինն են անվտանգության մեծ սպառնալիքի պատճառով»- նշել են բանակի մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am