Խոշոր չափերի խարդախության մեջ կասկածվող կինը ներկայացել է բաժին

13:21, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1970 թվականին ծնված Էմմա Ն.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 47-ամյա կինը  հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):


© 2009 ARMENPRESS.am