Մեկնարկել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը

15:33, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի խուլ-համրերի մշակույթի և սպորտի պալատում մեկնարկել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան Աշոտ Մխիթարյանը (50 կգ), Հրաչյա Պողոսյանը (66 կգ), Մալխաս Ամոյանը (74 կգ), Արթուր Մկոյանը (96 կգ):

Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն 55, 66, 84 և 120 կգ քաշային մարզիկները: 


© 2009 ARMENPRESS.am