Ականակոծման հետեւանքով սաստիկ հրդեհ Է բռնկել Մոսուլի շուկայում

15:57, 27 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականակոծման հետեւանքով սաստիկ հրդեհ Է բռնկել Իրաքի Մոսուլ քաղաքի շուկայում: Իրադարձությունների վայրից կադրեր Է հրապարակել Euronews-ը, տեսագրությունը զետեղված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Ինչպես նշում Է հեռուստաալիքը, շուկայում բռնկումն սկսվել Է քաղաքի արեւելյան մասում, որն ազատագրված Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Իրաքի իշխանություններն առայժմ չեն կարողանում ստույգ ասել, թե ով Է կանգնած գնդակոծման հետեւում:

© 2009 ARMENPRESS.am