Օլանդը խոստացել Է թույլ չտալ ազգայնականության հաղթանակը Ֆրանսիայում

16:56, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ նախքան պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունների ժամկետի լրանալը իր գլխավոր նպատակը պոպուլիզմի, ազգայնականության եւ ծայրահեղականության հաղթանակը թույլ չտալն Է ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, Ֆրանսիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Ես պետք Է այնպես անեմ, որ պոպուլիզմը, ազգայնականությունն ու ծայրահեղականությունը չկարողանան հաղթել, այդ թվում՝ իմ երկրում»,- Սինգապուրում ասել Է Օլանդը լրագրողներին: 
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը պլանավորված Է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am