H&M-ը երեխաներին ու չափահասներին հագուստ կհագցնի թափոններից

17:14, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդական H&M առեւտրանիշը թողարկել Է հագուստի Conscious Exclusive հավաքածուն հատուկ դեպքերի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի մամուլի տեղեկագրում: Շարքում տեղ են գտել շորեր կարված Էկոլոգիական կտորներից, որոնց թվում են Bionic-ը՝ փափուկ պոլիԷսթերը, ամբողջովին պատրաստված առափնյա գոտու թափոններից հավաքված պլաստիկից:  
«Այս տարի H&M-ի Conscious Exclusive հավաքածուն ստեղծելիս մենք մտածել ենք ոչ միայն այն մասին, թե ինչ տեսք կունենան մեր իրերը, այլեւ այն մասին, թե ինչ շոշափողական եւ հոտառական զգացողություններ են դրանք առաջացնում: Այս հավաքածուն ազդում Է մեր բոլոր զգայարանների վրա եւ բավարարում Է շրջակա միջավայրի մասին հոգ տանելու մեր ցանկությունը՝ ինչ Էլ որ մենք անելու լինենք»,- մեկնաբանել Է գաղափարը H&M-ի դիզայնի ուղղության ղեկավար եւ ստեղծագործական տնօրեն Պեռնիլա Վոլֆարտը:  
Աքսեսուարների թվում են ցանցկեն պայուսակը եւ վառ ականջօղերը, որոնք ամբողջությամբ պատրաստված են առափնյա գոտուց հավաքված վերամշակված ապակուց եւ պլաստիկից:   
H&M-ը կանանց, տղամարդկանց եւ մանկական հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրող եւ վաճառող Է մասս-մարկետի, ինչպես նաեւ ապրանքներ տան համար սեգմենտում: Ընկերությունը հիմնվել Է 1947 թվականին Շվեդիայում, կենտրոնակայանը գտնվում Է Ստոկհոլմում: 2004 թվականից համատեղ սահմանափակ հավաքածուներ Է ստեղծում հայտնի դիզայներների եւ նորաձեւության տների, այդ թվում՝ Կառլ Լագերֆելդի, Ստելլա Մաքարթնիի, Viktor & Rolf-ի, Ռոբերտո Կավալլիի եւ ուրիշների հետ:


© 2009 ARMENPRESS.am