Դավիթաշենի կամրջից նետվել սպառնացող քաղաքացուն տեղափոխել են անվտանգ գոտի

18:18, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դավիթաշենի կամրջից նետվել սպառնացող քաղաքացուն ԱԻՆ փրկարարները տեղափոխել են անվտանգ գոտի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Նրա հետ աշխատել են մասնագետները, որոնց հաջողվել է համոզել տղամարդուն չդիմել նման քայլի:

Ավելի վաղ, փրկարարական ծառայություն մարտի 27-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:


© 2009 ARMENPRESS.am