Երևանի Մաշտոց-Իսահակյան խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն
19:43, 27 Մարտ, 2017ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում 2017 թվականի մարտի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայով Սայաթ-Նովայի պողոտայի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկինում միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն:
© 2009 ARMENPRESS.am