Ջրաձոր գյուղի մոտ մարտական արկ է հայտնաբերվել

21:59, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 27-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Ջրաձոր գյուղի մոտակայքում, հայտնաբերել է ական. անհարաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հայտնաբերվել է ՀՄՄ-1 տեսակի մարտական արկ:

Արկը փոխանցվել է ոստիկանության Ամասիայի բաժնի աշխատակիցներին:


© 2009 ARMENPRESS.am