Կյանքից հեռացել է Ֆիդել Կաստրոյի կրտսեր քույրը

21:44, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոյի կրտսեր քույրը` Ագուստինան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Nuevo Herald-ը:

Ագուստինան նախօրեին մահացել է Հավանայում կողի կոտրվածքից հետո:

Nuevo Herald-ի փոխանցմամբ` Կուբայում դեռևս պաշտոնապես չեն հայտարարում Ագուստինա Կաստրոյի մահվան մասին:

Կաստրոները յոթ երեխաներ էին: Ներկայում կենդանի են երեքը` Ռաուլը, Խուանիտան և Մեքսիկայում ապրող Էմման:


© 2009 ARMENPRESS.am