Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

09:24, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանացքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


© 2009 ARMENPRESS.am