Փոլ Մաքքարթնին նոր ալբոմ Է պատրաստում

10:44, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beatles-ի նախկին մասնակից Փոլ Մաքքարթնին երգչուհի Ադելի նախկին պրոդյուսեր Գրեգ Քերսթինի հետ միասին աշխատում Է նոր ալբոմի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Ինձ անհանգստացնում Է, որ մարդիկ կսկսեն խոսել, թե ես ընկել են նորաձեւության հետեւից: Կարծում եմ, դուք նրա (պրոդյուսերի)  մասին միայն ամենավատ բաներն եք մտածում, բայց նա հանճարեղ տղա Է»,- գործակալությունը մեջբերել Է երաժշտի խոսքը:
Գրեգ Քերսթինը Grammy-ի քառակի դափնեկիր Է: Փոլ Մաքքարթնիի վերջին ալբոմը թողարկվել Է 2013 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am