Samsung-ը հայտարարել Է նորոգված Galaxy Note 7-ը վաճառքի վերադարձնելու մասին

12:38, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարել Է, որ պլանավորում Է սկսել Galaxy Note 7 սմարթֆոնի շտկված տարբերակի վաճառքը, որի արտադրությունն ավելի վաղ դադարեցվել Էր կուտակիչների պայթյունի բազմաթիվ դեպքերի պատճառով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Թե որ շուկաներում կվաճառվեն վերափոխված «յոթերը», արտադրողը կորոշի կարգավորող մարմինների եւ տրանսպորտային գործակալությունների հետ բանակցություններից հետո:
Ավելի վաղ ZDNet պորտալը, վկայակոչելով հարավկորեական Hankyung հրատարակությունը, հաղորդել Է, որ Samsung-ը պլանավորում Է նորոգված սմարթֆոնները վաճառել սոսկ զարգացող երկրների շուկաներում, մասնավորապես, Հնդկաստանում եւ Վիետնամում:


© 2009 ARMENPRESS.am