«Անվեհեր աղջիկն» Ուոլ Սթրիթում կմնա եւս մեկ տարի

13:05, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի իշխանությունները որոշել են չհանել «Անվեհեր աղջկա» բրոնզե արձանը, որը երեք շաբաթ առաջ Ուոլ Սթրիթում կանգեցրել են «Գրոհող ցուլի» դիմաց: Այն պլանավորել Էին հանել ապրիլի սկզբին, բայց այն շատ Է դուր եկել զբոսաշրջիներին եւ քաղաքի բնակիչներին: Այժմ արձանը տեղում կմնա առնվազն մինչեւ հաջորդ փետրվար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:  
Արձանը ներկայիս տեղում թողնելու որոշման մասին հայտարարել Է Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն: Աղջկա արձանը, որը մարտի 8-ին կանգեցվել Է որպես կանանց իրավահավասարության խորհրդանիշ, «շատ բան Է նշանակում Նյու Յորքի բնակիչների համար», ասել Է քաղաքագլուխը: 
Ուրուգվայցի նկարչուհի Քրիստեն Վիզբալի ստեղծած արձանն Ուոլ Սթրիթում կանգնեցվել Է State Street Global Advisors ընկերության պատվերով: Ընկերությունում ասում են, թե այն պետք Է «խորհրդանշի ապագան», որտեղ չեն խախտվում կանանց իրավունքները:


© 2009 ARMENPRESS.am