Սահակաշվիլին դարձել Է «Այլ Ուկրաինա» թոք-շոուի վարողը

15:40, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուխ նովիխ սիլ» («Նոր ուժերի շարժում») կուսակցության առաջնորդ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին դարձել Է հեռուստահաղորդավար: «Այլ Ուկրաինա» թոք-շոուն եթեր դուրս կգա ZIK հեռուստաալիքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Մենք ZIK-ում տեսագրեցինք «Այլ Ուկրաինայի» առաջին ծրագիրը, եւ այն շատ սուր ստացվեց: Ամեն շաբաթ այս հաղորդմանը ես ձեզ կցուցադրեմ այնպիսի Ուկրաինա, որը ցույց չի տալիս ոչ մի ալիք»,- նշել Է Սահակաշվիլին Facebook-ի իր Էջում՝ հավելելով, որ թոք-շոուի առաջին թողարկումը տեսագրվել Է մարտի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am