Ավարտվել է Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Թուրքմենստան

16:21, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովի դամբարան՝ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Կառավարության ղեկավարն եղել է «Թուրքմենբաշի Ռուխի» մզկիթում, որտեղ նրան դիմավորել է Թուրքմենստանի գլխավոր մուֆթի Չարիգելդի Սերյայևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Կարապետյանն Աշխաբադի քաղաքապետ Շամուհամմեդ Դուրդիլիևի ուղեկցությամբ այցելել է նաև Թուրքմենստանի անկախության հուշահամալիր և ծաղիկներ խոնհարել:

Հայաստանի կառավարական պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:  


© 2009 ARMENPRESS.am