Դիարբեքիրի ութ գյուղերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել

16:28, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի նահանգապետարանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների շրջանակում փողոց դուրս գալու արգելք է հայտարարել Լիջե և Հանի գավառների ութ գյուղերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Փողոց դուրս գալու արգելքը կպահպանվի մինչև այն վերացնելու մասին նոր հայտարարության հնչեցումը:


© 2009 ARMENPRESS.am