Որմնադիր-ռոբոտն անհանգստացրել Է բրիտանացի շինարարներին

17:26, 28 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ից  կստացվի կիսաավտոմատ ռոբոտ, որն ստացել Է Սեմ մականունը: Մեկ օրում այն կարող Է երեք հազար աղյուսից պատ շարել, ինչը վեց անգամ գերազանցում Է միջին վիճակագրական շինարարի հնարավորությունները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին:  
Բրիտանացի շինարարները զգուշանում են, որ կիսաավտոմատ մեքենայի համատարած ներդրումը կհանգեցնի բանվորների զանգվածային կրճատումների: 
Սեմն ստեղծվել Է ավելի քան երկու տարի առաջ Նյու Յորքի Construction Robotics ընկերության կողմից: Այդ ժամանակի ընթացքում այն հասցրել Է փոխարինել հարյուրավոր շինարարների:


© 2009 ARMENPRESS.am