Ջուդ Լոուի դուստրը նկարահանվել է Burberry-ի գովազդային արշավում

17:44, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ջուդ Լոուի դուստրը՝ 16-ամյա Այրիսը, մասնակցել Է Burberry մակնիշի գովազդային արշավին: Սկսնակ մոդելն իր տպավորությունները կիսել Է Instagram-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աղջիկն զբաղվելու Է բրենդի կոսմետիկական արտադրանքի առաջմղմամբ: Նրան մակնիշի դեմքն են ընտրել 2017 թվականի սկզբին:
Burberry-ն բրիտանական ամենահին բրենդներից մեկն Է, որը մասնագիտանում Է լյուքս դասի հագուստի, աքսեսուարների եւ պարֆյումերիայի արտադրության բնագավառում: Ընկերությունը հիմնադրվել Է 1856 թվականին:
Այրիս Լոուն դերասան Ջուդ Լոուի եւ նրա առաջին կնոջ՝ Սերի Ֆրոսթի դուստրն Է: Նա արդեն ոչ մեծ փորձ ունի նորաձեւության բիզնեսի բնագավառում. աղջիկը մասնակցել Է Illustrated People-ի գովազդային արշավին:


© 2009 ARMENPRESS.am