Գերմանիայի դատախազությունը հետաքննում է Թուրքիայի հետախուզության լրտեսական գործունեության մասին տեղեկությունները

10:18, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում գյուլենականներին լրտեսելու մասին մեղադրանքների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Դատախազության խոսնակը հայտնել է, որ հետաքննության հաջողությունը կախված է գերմանական հետախուզական ծառայության կողմից իրենց տրամադրվելիք տեղեկություններից:

Թուրքական կողմից Գերմանիայում հետախուզական գործունեություն ծավալելու մասին լուրերը խստորեն դատապարտել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզյերը: «Գերմանական հողում լրտեսական գործունեությունը հանցանք է և դրա նկատմամբ աչք փակել հնարավոր չէ»,- հայտարարել է նա: 


© 2009 ARMENPRESS.am